Ժուռնալիստների միություն․ Այս փոփոխությունը մահակ կդառնա պետական գերատեսչությունների համար
ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Դրանով պետական կառույցներին հնարավորություն է տրվելու դադարեցնել լրագրողների հավատարմագրումը։
Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները նշել են, որ պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում առաջարկվում է, որ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։
Հայաստանի ժուռնալիսների միությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ այդ փոփոխությունն իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը։
«Հիմք ունենք ենթադրելու, որ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների հեղինակած սույն նախագիծը ոչ թե ինքնաբուխ ակցիա է, այլ քաղաքական որոշման արտահայտություն, որը տեղավորվում է անկախ լրատվամիջոցների դեմ ուղղված իշխանության քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Այս փոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով»,–ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է խոսքի ազատության և մամուլի դեմ ուղղված իշխանությունների հերթական գործողությունը՝ կառավարությունից պահանջելով բացասական եզրակացություն տալ վերոհիշյալ օրենքի նախագծին։
Միությունն այս հարցի առնչությամբ հրավիրում է խոսքի ազատության և մամուլի հարցերով զբաղվող ՀԿ–ների, միջազգային կառույցների ուշադրությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: