Սալիվան․ ԱՄՆ-ն լի է Ուկրաինային «զենք մատակարարելու վճռականությամբ, որի կարիքը նա ունի»
ԱՄՆ-ն լի է Ուկրաինային «զենք մատակարարելու վճռականությամբ, որի կարիքը երկիրն ունի», հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը Ուկրաինա ավելի շատ զենք կուղարկի՝ կանխելու համար «Ռուսաստանի կողմից նոր տարածքների գրավումը և հարձակումը խաղաղ բնակիչների վրա»:
«Մենք պատրաստվում ենք Ուկրաինային զենք տրամադրել, որն անհրաժեշտ է նրան, որպեսզի հետ մղեն ռուսներին և թույլ չտան նրանց ավելի շատ քաղաքներ ու բնակավայրեր գրավել, որտեղ նրանք հանցագործություններ են իրականացնում»,- ասել է Սալիվանը ABC News-ի եթերում:
Ավելի ուշ ելույթ ունենալով NBC News-ի «Հանդիպում մամուլի հետ» ծրագրում՝ Սալիվանը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները «շուրջօրյա աշխատում է սեփական զենքի մատակարարման ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպում և համակարգում է զենքի մատակարարումը շատ այլ երկրներից»: «Զենքը ստացվում է ամեն օր, այդ թվում և այսօր»,- ասել է Սալիվանը:
Միացյալ Նահանգներն Ուկրաինային 1,7 մլրդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկել:
Զենքի մատակարարումները ներառել են Stinger պաշտպանական զենիթային հրթիռներ և Javelin հակատանկային հրթիռներ, ինչպես նաև զինամթերք և զրահաբաճկոններ: Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները ավելի շատ ծանր սպառազինում և տեխնիկա մատակարարեն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».