Հարավային Օսիայի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին
Հարավային Օսիայի նախագահի թեկնածու, «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը, նախնական տվյալներով, քվեաթերթիկների 95 տոկոսի մշակումից հետո ստանում է ձայների 36.9 տոկոսը և առաջատար է հանդիսանում։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էմիլիա Գագիևան:
«Նախնական արդյունքների հրապարակում. մշակվել է քվեաթերթիկների 95 տոկոսը։ Բիբիլով՝ 33.5 տոկոս, Գագլոև՝ 36.9 տոկոս, Մուլդարով՝ 8.9 տոկոս, Պլիև՝ 11.9 տոկոս, Տասոև՝ 2.8 տոկոս, բոլորին դեմ՝ 2.8 տոկոս»,- ասել է ԿԸՀ նախագահը։
Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, ոչ մի թեկնածու ձայների 50 տոկոսից ավել չի հավաքել։ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի արդյունքների հրապարակման օրվանից 15 օրից ոչ ուշ, դրան կմասնակցեն Բիբիլովն ու Գագլոևը։
Քվեաթերթիկների 95 տոկոսի մշակումից հետո մասնակցությունն ընտրություններին 74.28 տոկոս է կազմել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.