Последние новости

Շարմազանով․ Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը

Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը Երևանի կենտրոնում ու մարզերում դրական երևույթ է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Սակայն Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը։

Հակառակ պարագայում ամեն հրապարակում ու հայաթում էլ դրոշ տեղադրենք՝ անիմաստ է,քանի դեռ սրանք իշխանության են ու պատրաստ են առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Մասիսի վրա էլ տեղադրվել են Հայաստանի եռագույն դրոշներ,բայց դրանից Արարատը չի դարձել ՀՀ-ի անբաժան մաս։

Հետևաբար,բոլորս պետք է հիշենք ՝գլխավոր խնդիրը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է»։

Փաստինֆո

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ