«Հայրենիք»․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՈՂ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏՎԱՐՆ Է ԵՎ ՍԱ ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Արցախը Հայաստանի մարող ինքնիշխանության վերջին պատվարն է և սա չափազանցություն չէ, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Բազմաթիվ մարդկանց մոտ թյուր կարծիք է, որ Արցախը և Լեռնային Ղարաբաղի հարցը «բրախելու» արդյունքում մենք ավելի հեշտ և հանգիստ ենք ապրելու երեք անգամ բնակչությամբ մեզ գերազանցող Ադրբեջանի և 20 անգամ գերազանցող Թուրքիայի արանքում:
Այս կործանարար և սխալ եզրահանգումը գալիս է այն թյուր մտքից, որ այս տարածաշրրջանում առանց արևի տակ սեփական տեղի համար պայքարելու հնարավոր է ապրել՝ Սարյանի վրա գինի և գարեջուր խմելով և հյուսիսային պողոտայում շվշվացնելով քայլելու միջոցով: Իսկ կարծիքը թյուր է մեկ այլ ի սկզբանե կեղծ թեզի պատճառով, որ թշնամին ինչ ցանկանում էր արդեն ունի և իր ախորժակը հագեցած է», - նշել է նա։
Սոս Հակոբյանի խոսքով՝ առհասարակ, չկա այդպիսի հանգրվան, երբ երկրները կարճաժամկետ կամ երկարաժակմետ միջակայքում կանգնում են և այլ երկրների և ժողովուրդների հաշվին առաջ չեն գնում իրենց շահերի բավարարման անվերջանալի ճանապարհով: Դրան կա շատ հասարակ բացատրություն. պատմությունը ունի ցիկլիկ բնույթ՝ այն ինչ հնարավոր է այսօր, վաղը կարող է անհնար լինել, հետևաբար անհրաժեշտ է առավելագույն կերպով ամրապնդել դիրքերը որևէ մի օր սպասվող հարձակումներին ավելի հզոր վիճակում դիմակայելու համար:
«Հատկապես, երբ դու չափազանց սուղ ռեսուրսներով փոքրիկ երկիր ես, որը պարտվել է պատերազմում, քո ինքնիշխանության պահպանման միակ շանսը պայքարելն է երկարաժամկետ հատվածում շահերի համընկնում ունեցող ավելի մեծ երկրի հետ դաշնակցային հարաբերությունների ներքո:
Հիմա ուշադրություն, կա շատ կարևոր մի հանգամանք. մեծ և հզոր երկրներին «հետաքրքիր» լինելու համար պետք է ունենաս հավակնոտ շահեր, որոնց համար պայքարում ես, որոնց բավարարումը թեկուզ երկարաժամկետ հատվածում բխում է նաև մեծ երկրի շահերից, ինչի համար էլ վերջինս պատրաստ է փոքր երկրին օգնել զարգացնելու սեփական անվտանգային և տնտեսական կարողությունները:
Հաշվի առնելով այս ամենը, ձեզ տվեք մեկ հարց, որ երկիրը, թշնամիներին չհաշված, մեր տարածաշրջանում, Արցախում ունի առավել մեծ շահեր և ներկայություն: Գուցե հենց այն երկիրը, որը ունի խաղաղապահներ Արցախում:
Սրան էլ գումարեք մեկ այլ հանգամանք. արևմուտք-ՌԴ էներգակիրների հարցով առճակատման արդյունքում Ադրբեջանը դարձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար խիստ կարևոր և ցանկալի դաշնակից: Այս պայմաններում Արցախի և արցախահայության շահերը արևմուտքի համար փոքրիկ և անկարևոր գլխացավանք են դառնում:
Իսկ մեր իշխանությունները իրենց կեղտաջրերի մեջ թաթախված ոտքերը փորձում են մաքրել առ ռուսական ներկայություն, հրաժարվում են Արցախից, համաձայնվելով Ադրբեջանի 5 կետերի հետ, փաստացի այն տեսնում են Ադրբեջանի կազմում:
Այս ամենի հետևանքով մենք կարող ենք հայտնվել մի թմրամոլի կարգավիճակում, որն իր անպետքության պատճառով արդեն հետաքրքիր չէ ոչ իր ժամանակի մոտ ընկերներին, ոչ էլ հեռու բարեկամներին:
Արդյունքում՝ մեր կողքին զուտ աշխարհագրորեն կմնան երկու թուրքական պետություններ, որոնք անընդհատ բարձրացնելով թմրադեղի դեղաչափը՝ լավագուն դեպքում կհասցնեն մեզ համայնքային մի կարգավիճակի Արարատյան տարածքում, Ռուսաստանում և արևմուտքում:
Սա այն ճանապարհն է, որին մենք դեռևս հետևում ենք անշեղորեն...», - նշել է Սոս Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.