Զելենսկի․ Ինձ այլևս չի հետաքրքրում ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի դիվանագիտությունը, որը տանում է դեպի Ուկրաինայի կործանում
Ինձ այլևս չի հետաքրքրում ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի դիվանագիտությունը, որը տանում է դեպի Ուկրաինայի կործանում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBC հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, սակայն հեռարձակվել է նախօրեին։
Հարցին, թե ինչու է նա այդքան ուղիղ գնահատականներ տալիս ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին, Զելենսկին պատասխանել է. «Երբ դուք աշխատում եք դիվանագիտության մեջ, արդյունք չկա: Այդ ամենը շատ բյուրոկրատական է։ Ուստի նրանց հետ խոսելու իմ ձևը միանգամայն արդարացված է։ Ես ավելի շատ կյանքեր ունեմ տալու: Ես այլևս հույզեր չունեմ... Ինձ այլևս չի հետաքրքրում նրանց դիվանագիտությունը, որը տանում է դեպի իմ երկրի կործանում։ Շատ երկրներ փոխել են իրենց կարծիքը Ուկրաինայի և մեր ժողովրդի մասին։ Բայց ես կարծում եմ, որ մենք չափազանց բարձր գին ենք վճարել դրա համար»:
Մարտի սկզբին Զելենսկին ուղղակիորեն դիմել էր ՆԱՏՕ-ին և դաշինքին մեղադրել թուլության մեջ՝ այն բանի համար, որ նա Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի չի ստեղծել։
ՆԱՏՕ-ի առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հրաժարվել են Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել՝ պնդելով, որ այդ քայլը կարող է ավելի մեծ պատերազմի պատճառ դառնալ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 13:37
Комиссия по предотвращению коррупции не выявила признаков нарушения в действиях министра иностранных дел Армении Арарата Мирзояна во время его перепалки с журналисткой. Об этом говорится в отчете комиссии по итогам анализа публикаций в СМИ за первый квартал 2025 года.
-
2025-06-03 13:35
Россельхознадзор заявил об участившихся нарушениях при поставках растительной продукции из Армении в Россию. Об этом сообщили в ведомстве.
-
2025-06-03 13:08
Глава исполнительной власти Армении дополнил многолетние посягательства на Армянскую Апостольскую Церковь и ее служителей открытым разжиганием ненависти и вражды. Этот процесс носит систематический характер, к которому присоединились депутаты НС от фракции «Гражданский договор» и сама партия «Гражданский договор» в целом.
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.