Последние новости

Նեհամերն ասել է, որ Պուտինի հետ «ուղիղ, բաց և կոշտ» բանակցություններ է վարել

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Մոսկվայում «ուղիղ, բաց և կոշտ» բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հանդիպումից հետո արված հայտարարության մեջ Նեհամերը նշել է, որ Պուտինի հետ քննարկումը եղել է «շատ ուղիղ, բաց և կոշտ»: Նա հավելել է, որ Պուտինին ուղղված իր ամենակարևոր ուղերձը եղել է այն, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի, քանի որ «պատերազմում երկու կողմից էլ միայն պարտվողներ կան»:

Հանդիպումը տեղի է ունեցել մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում Պուտինի պաշտոնական նստավայրում։

Ավստրիական լրատվամիջոցները, այդ թվում Kronen Zeitung թերթը, հայտնել են, որ այն մոտ 90 րոպե է տևել, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ