ՄԱՐԱՂԱ-30. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ժամանակակից Գողգոթա, միայն թե բազմապատիկ ավելի վատթար». Մարաղայում կատարված ոճրագործությանը բարոնուհի Քերոլայն Քոքսի տված այս գնահատականը հնչում է արդեն 30 տարի: Ոճրագործությունից մի քանի օր անց նա այցելեց խոշտանգված ու արյունով ողողված գյուղ և փաստագրեց տեսածը, որպեսզի ներկայացնի միջազգային հասարակայնության դատին։ Բայց առ այսօր, երեք տասնամյակ անց, սարսափելի ողբերգությունը մնում է աշխարհին անհայտ, չդատապարտված և անպատիժ։ Ավելին, ողջ մնացած բնակիչները վերապրեցին 1992թ. ապրիլի 10-ից և Ապրիլյան պատերազմից հետո արդեն երրորդ ագրեսիան ու հայրենի օջախի կորուստը և կրկին դարձան փախստական։
Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը Մարաղայում, դժվար է նկարագրել բառերով: Հրաշքով փրկված ականատեսները տեղի ունեցածն անվանում են երկրի վրա մոլեգնող դժոխք, իսկ թարմ հետքերով արված լուսանկարներն ու տեսանյութերն անհնար է նայել առանց սահմռկելու։ Գյուղում մնացած 118 բնակիչների մոտ կեսը ենթարկվել են աներևակայելի խոշտանգումների և սպանվել ամենադաժան միջոցներով, այդ թվում՝ անդամահատվել, սղոցվել, ողջակիզվել ու գլխատվել։ Սպանվածների մեծ մասը կանայք ու տարեցներ էին։
Եվս 50-ին տարան որպես պատանդ, որոնցից 29-ը՝ կանայք, 9-ը՝ երեխաներ (ամենափոքրիկը մեկուկես տարեկան էր), ինչպես նաև՝ կույր ծերունի։ Մեծամասնությանը հաջողվեց վերադարձնել, շատերը հոգեխանգարված վիճակում էին և ազատ արձակվելուց շատ չանցած մահացան։ 19-ի ճակատագիրը անհայտ է առ այսօր: Արցախյան գյուղի խաղաղ բնակչության զոհերի մասին տվյալները հաստատվել են Human Rights Watch և Amnesty International միջազգային կազմակերպությունների կողմից:
Մարաղայի ոճրագործությունը դարձավ 1988թ.փետրվարին արդեն անկախ Ադրբեջանի կողմից իրականացված «սումգայիթով» սկսված ցեղասպանական շղթայի հերթական օղակը: Այն փաստը, որ գյուղ ներխուժած ճիվաղների ջոկատի հրամանատարը դարձավ այդ երկրի առաջին ազգային հերոսը, համոզիչ կերպով ապացուցում է, որ ոճրագործության պատվիրատուն և պատասխանատուն ադրբեջանական պետությունն է։ Ճիշտ այնպես, ինչպես որ պատասխանատու է հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության հետագա բոլոր գործողությունների համար։
Հայ ժողովրդի և տարածաշրջանում հայկական հետքի ոչնչացմանն ուղղված քաղաքականության հրեշավոր հետևողականությունն ու անփոփոխությունը հստակ դրսևորվեց Մարաղայում, ինչպեսև Արցախյան առաջին ազատամարտի, այնուհետ Ապրիլյան և 44 - օրյա պատերազմների ողջ ընթացքում։ Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, երբ Արցախի Փառուխ և Խրամորթ գյուղերի բնակիչները վտարվել են իրենց տներից, իսկ Հայաստանի սահմանամերձ մի շարք գյուղերի բնակիչները, բառացիորեն մշտապես գտնվելով թշնամական ինքնաձիգների նշանառության տակ, զրկված են անվտանգ կյանքի համար ամենաանհրաժեշտ պայմաններից։
«Մարաղայի տասնյակ բնակիչներ սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին…Մարաղայի խաղաղ բնակիչների կոտորածը ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի քան 30 տարի կանոնավոր կերպով վարվող ցեղասպան քաղաքականության մաս է կազմում՝ սկսած Սումգայիթի դաժան ջարդերից մինչև 2020թ. 44-օրյա զինված ագրեսիայի ընթացքում իրագործված պատերազմական հանցագործություններ»,- նշվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մարաղայի» 30-րդ տարելիցի առնչությամբ հայտարարությամբ ստիպված հանդես եկավ նաև ՀՀ ԱԳՆ-ը։ Հենց ստիպված, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունն ակնհայտորեն ուղղված է Ադրբեջանի հանցագործությունների կոծկմանն ու մոռացմանը, այն բանին, որ Բաքվի և դրա ղեկավարության վրայից լվացվի հեղված հայկական արյունը։ Այլ կերպ չես բացատրի այն փաստը, որ 2019 թվականին Հայաստանի իշխանությունները մերժեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում Մարաղայի զոհերի հիշատակին խաչքար տեղադրելու խնդրանքը, իսկ բոլորովին վերջերս իշխող ՔՊ-ի պատգամավորները հրաժարվեցին ապրիլի 10-ը սահմանել զոհված մարաղացիների հիշատակի պաշտոնական օր:
«Ադրբեջանի հայաշատ քաղաքներում եվ Լեռնային Ղարաբաղում հայերի կոտորածների կազմակերպիչների և իրականացնողների անպատժելիությունը, նրանց հերոսացումը և տարիներ ի վեր վարվող հայատյացության քաղաքականությունը հիմք դարձան նոր զանգվածային ոճրագործությունների իրագործման: Ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ս.թ. մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 400 անձ ստիպված տեղահանվեց, վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը»։
Այս տողերը ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից են։ Ամեն ինչ ճիշտ է ասված, բայց այդ ճիշտ արտահայտությունների հետ ինչպե՞ս համադրել Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկմանը համաձայնելու Հայաստանի իշխանությունների անթաքույց մտադրությունը՝ հակառակ հանրապետության բնակչության հստակ արտահայտած կամքի։ Եթե Փաշինյանի կառավարությունը հայտարարում է, որ Բաքվի իրական նպատակը ողջ Արցախի էթնիկ զտումներն են, ապա չի կարող չգիտակցել, որ հանձնելով Արցախը Բաքվի տնօրինությանը՝ բացահայտ աջակցում է այդ նպատակի իրականացմանը։ Հետևաբար, իր վրա է վերցնում հայ ժողովրդի դեմ հետագա հանցագործությունների պատասխանատվության մի մասը։ Ինչպե՞ս այլ կերպ հասկանալ Մարաղայի 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԳՆ հայտարարությունը և համատեղել դա նույն ԱԳՆ ղեկավարի այն հայտարարության հետ, թե «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանի բոլոր առաջարկություններն ընդունելի են Հայաստանի համար։
«Մարաղան» և հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների 30-ամյա շղթան ակներևաբար ցույց տվեցին նաև միջազգային հանրության դեգրադացիայի աստիճանը և համաշխարհային քաղաքականության անսահման ցինիզմը։ Չդատապարտված ու անպատիժ մնացած ոճրագործությունն Ադրբեջանի այլ հանցագործությունների հետ մեկտեղ դարձավ այն անտարբերության նախակարապետը, որ դրսևորեց աշխարհը 44-օրյա պատերազմի օրերին։ Ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, երբ համաշխարհային ցանցը բառացիորեն հեղեղված էր Շուշիում անպաշտպան ծերունու գլխատման, Հադրութում երկու պատանդների ցինիկ սպանության, ողջ ու սպանված հայ գերիների ծանակման ու կտտանքների կադրերով, աշխարհը նույն կուրությունն ու խլությունն էր ցուցաբերում դաժանաբար սպանված անմեղ մարդկանց նկատմամբ, ինչ 30 տարի առաջ:
Նավթագազային կորպորացիաների և մեծ աշխարհաքաղաքականության շահերն առաջվա պես վեր են դասվում մարդասիրական ու բարոյական սկզբունքներից, որոնք երեսպաշտորեն հռչակում են մարդկային կյանքը գերագույն արժեք: Այդ իմաստով 1992 թվականի ապրիլի 10-ի «Մարաղան» և 9-ամյա աղջնակի սպանությունը Ադրբեջանի ագրեսիայի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, անմարդկայնության և ցինիզմի հենց այն սահմանագիծն են, որոնք, ավաղ, տիրում են աշխարհում և քաղաքականության մեջ, և որի վառ դրսևորմանը մենք ականատես ենք հենց այս օրերին՝ ակամայից համեմատելով արձագանքը Արցախում վերջին պատերազմի և Ուկրաինայում այսօր ծավալվող իրադարձությունների նկատմամբ։
Բայց մեղադրելով միջազգային հանրությանը հայ ժողովրդի ողբերգությունների հանդեպ անտարբերության մեջ՝ միշտ պետք է հիշել առաջին հերթին պետության և ժողովրդի ճակատագրի համար սեփական պատասխանատվության մասին։ Այն փաստը, որ «Մարաղան» մնացել է չդատապարտված և անպատիժ ոճրագործություն, նախևառաջ մեր մեղքն է, տասնամյակներ շարունակ մեր բացթողումների, հայկական դիվանագիտության, հայ իրավագետների, պատմաբանների և քարոզիչների վատ աշխատանքի հետևանքը։ Իսկ դա նշանակում է, որ դրան հաջորդած ամենը նույնպես հետևանքն է առաջին հերթին հենց այդ մեղքի, որը հնարավոր դարձրեց և՛ Ապրիլյան, և՛ 44-օրյա պատերազմները։
«Միայն ուժեղ և բարգավաճող, իր պետականությունը զարգացնող, միջազգային իրավական սուբյեկտայնություն ունեցող և ողջ հայությանն իր շուրջ համախմբող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ: Հավելենք. և դա առաջին հերթին կախված է հենց մեզանից և հետո միայն՝ մնացյալ աշխարհից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.