Կիևը «ապացույցներ» է ստեղծում ՌԴ ԶՈւ կողմից բնակչության նկատմամբ վատ վերաբերմունքի մասին
Կիևը շարունակում է Ուկրաինայի խաղաղ բնակչության նկատմամբ ռուսական բանակի դաժան վերաբերմունքի «ապացույցներ» ստեղծելու և համաշխարհային լրատվամիջոցներում տարածելու արշավը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Քաղաքացիներին փրկելու համար Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած աննախադեպ միջոցառումների ֆոնին Կիևի ռեժիմը, այսպես կոչված քաղաքակիրթ Արևմուտքի «զգայուն» ղեկավարության ներքո, Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ, շարունակում է արշավը՝ ստեղծելով և տարածելով Ուկրաինայի խաղաղ բնակչության նկատմամբ ռուսական բանակի դաժան վերաբերմունքի կեղծ ապացույցներ»,- ասել է Միզինցևը։
Գեներալը հավելել է, որ Կիևի իշխանությունները Զապորոժիեի և Դոնեցկի ուղղություններով այսօրվա համար հայտարարված ինը միջանցքներից ոչ մի մարդասիրական միջանցք չեն տրամադրել դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս արագ հումանիտար միջանցքներ տեղակայել ցանկացած այլ ուղղություններով և ապահովել խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը։
Ի պատասխան խաղաղ բնակչության տարհանման Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի մարդասիրական նախաձեռնություններին, Ռուսաստանի Դաշնությունը լրացուցիչ երթուղի է բացում Մարիուպոլից Բերդյանսկ`երկու ուղղությամբ՝ ցամաքային կամ ծովային:
Միզինցևը նաև ասել է, որ ուկրաինացի ազգայնականները որպես կենդանի վահան պատանդ են պահում ավելի քան 6000 օտարերկրացիների, իսկ 18 պետությունների 76 օտարերկրյա նավեր արգելափակված են ուկրաինական նավահանգիստներում։
Նա ընդգծել է, որ հրետակոծության սպառնալիքը և Կիևի կողմից ստեղծված բարձր ականային վտանգը ծովում թույլ չեն տալիս նավերին ազատորեն դուրս գալ բաց ծով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.