Լիբանանի հայ համայնքն ապրիլի 24-ին կանցկացնի հիշատակի միջոցառումներ
Լիբանանում, չնայած տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարություններին ու բարդ իրավիճակին, տեղի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հանդես է գալու ժողովրդական մեծ երթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ կազմվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ծրագիր: Երթը կազմակերպվում է հայկական երեք կուսակցությունների կողմից:
Մեծ ժողովրդական երթը կազմակերպվելու է ապրիլի 24-ին՝ վաղ առավոտյան: Մեկնարկը տրվելու է Բուրջ Համուդ թաղամասից դեպի Անթիլիաս՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:
«Այն պահանջատիրական, իրավունքների պաշտպանության երթ է՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին հաջորդելու է պատարագ կաթողիկոսությունում, որտեղ էլ սպասվում է Արամ Առաջին Վեհափառի ելույթը: Ասեմ, որ միջոցառում է նախատեսված ապրիլի 23-ին: Անթիլիասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ հավաքվելու են համայնքում գործող երիտասարդական ու ուսանողական միությունները: Կլինեն ելույթներ ու գեղարվեստական ծրագիր»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Ապրիլքսանչորսյան ուղերձներում լիբանանահայերը ոչ միայն հիշելու են Հայոց ցեղասպանության նահատակներին, ոչ միայն ընդգծելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, ոչ միայն անդրադարձ է կատարվելու պահանջատիրությանը, այլև բարձրաձայնվելու է Արցախի հայության դեմ այսօր Ադրբեջանի կողմից կատարվող ոտնձգությունների հարցը:
«Անշուշտ ելույթների առանցքում լինելու է նաև Արցախը: Այսօր մենք տեսնում ենք Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն, սահմանային ոտնձգություններ: Հայ դատի գրասենյակներն ակտիվ աշխատում են էթնիկ զտումների վտանգի մասին հարցը միջազգային կազմակերպություններին ներկայցնելու ուղղությամբ: Արցախն այսօր անվտանգության լուրջ խնդրին է դիմակայում»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Աննա Գզիրյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.