Մամիջանյան․ Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է, բուն պայքարը առաջիկայում տեսանելի կլինի
Արցախի դրոշը դարձավ Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելու պայքարի սիմվոլ։ Այսօր ԱԺ դահլիճում Արցախի դրոշները տեղադրելուց ու նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այն արդեն իսկ ծածանվում է Հայաստանի մարզկենտրոն մեծ քաղաքներում, փոքր քաղաքներում ու հիմա արդեն կծածանվի նաև ԱԺ դահլիճում։ Ես կարող եմ հասկանալ, որ այն խունտան, որը դեմ քվեարկեց, որ ՀՀ ԱԺ–ում լինի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, պիտի որ նեղվի Արցախի դրոշի ներկայությունից»,– ասաց Մամիջանյանը։
Արձագանքելով Արցախի դրոշը ՀՀ տարբեր համայնքներում տեղադրելու` ընդդիմության արշավի վերաբերյալ հնչող տարբեր քննադատություններին` Մամիջանյանը պատասխանեց, որ Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է և ոչ բուն պայքարը։ ՀՀ իշխանություններին էլ խորհուրդ տվեց մտածել` ինչ Հայաստան են կառուցել, որ հարց է` արդյոք կհաջողվի Արցախի դրոշը տեղադրել, թե ոչ։
«Բնականաբար, պայքարը դրոշի շուրջ լինել չի կարող», – ասաց Մամիջանյանը` վստահեցնելով, որ պայքարի բոլոր կետերն առաջիկայում բոլորի համար տեսանելի կլինեն։
«Պատիվ ունեմ»–ի քարտուղարը վերահաստատեց Արցախ մեկնելու իրենց որոշումն ու տեղեկացրեց, որ Արցախում նախատեսվում են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավորների հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.