Последние новости

Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է

Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ են տարվում։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Այդ կապակցությամբ ապրիլի 12-ի ժամը 10:00-ից մինչև ապրիլի 13–ի ժամը 19:00-ը դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների` Աբովյանի գազի պահպանման ստորգետնյա կայանի ռեզերվների հաշվին, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ