ՌԴ-ն կվերսկսի լուսնային ծրագիրը և կիրականացնի տիեզերական բոլոր ծրագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Գագարինի անվան գիտահետազոտական և փորձարկման ուսումնական կենտրոնում հայտարարել է, որ Ռուսաստանը կվերսկսի լուսնային ծրագիրը` նկատի ունենալով «Լունա-25»–ի արձակումը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսի հետ ենթակառուցվածք կձևավորի տիեզերական ոլորտում։
«Լունա-25» նախագծի նպատակն է ավտոմատ զոնդ գործարկել, որը պետք է հեռավար հետազոտություն իրականացնի և համապատասխան վայրեր ընտրի իջեցվող սարքերի համար: Հիմնական մոդուլն էլ ուսումնասիրելու է լուսնի մակերևույթը հարավային բևեռի շրջանում, այդ թվում` մինչև երկու մետր խորությամբ կրիոգեն հորատման միջոցով (հիմնական խնդիրը ջրի որոնումն է):
«Ռուսաստանը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտի իր բոլոր ծրագրերը՝ չնայած արտերկրից եկող ճնշմանը»,– ընդգծել է ՌԴ նախագահը «Վոստոչնի» տիեզերակայան կատարած այցի ժամանակ։
Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է գնացել «Վոստոչնի» տիեզերակայան։ Մինչ այդ նրանք ուղղաթիռից են ուսումնասիրել տիեզերակայանում ընթացող աշխատանքները։
Պուտինը «Ռոսկոսմոսին» հանձնարարել է աշխատել Բելառուսի ներկայացուցիչների հետ։
«Խնդրում եմ ռուսական տիեզերանավով ուսուցում և թռիչք ապահովել Բելառուսի ներկայացուցիչների համար»,- ասել է նա։
Բացի այդ Տիեզերագնացության օրը Ռուսաստանի նախագահը պետական պարգևներ է հանձնել Յուրի Գագարինի գիտահետազոտական և փորձարկման ուսումնական կենտրոնի աշխատակիցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:58
Новое исследование показало, что домашние кошки могут отличить запах своего хозяина от запахов незнакомцев. Результаты исследования опубликованы в журнале Plos One.
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.