Գերմանիան Հայաստանին կտրամադրի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն
Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։
«Երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը։ 70 միլիոն եվրո տրամադրվելու է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, 40 միլիոն տրամադրվելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացման վարկերին։ Մեխանիզմը, որով կտրամադրվի այս օժանդակությունը, դա երկրի բանկային համակարգն է։ Գործում է հայ-գերմանական հիմնադրամ, որի միջոցով գումարները կտեղաբաշխվեն ՀՀ բանկային համակարգ»,- ասաց Գևորգյանը։
Գևորգյանը նաև նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է նաև 3.4 մլն. եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ-ին կենսաբազմազանության և կայուն զարգացման ծրագրերի իրականացման համար և 3.4 մլն․ եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել նշված ծրագիրը իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.