Последние новости

«Սիլվայի գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց

«Սիլվայի գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց. Նիստը չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ասաց, որ առողջական խնդիրը, որի մասին նախապես տեղեկացվել էր դատարանին, դեռ կա, և ապաքինվելու համար ևս 3-5 օր է պետք։ Փաստաբանը նաև բժշկական տեղեկանք ներկայացրեց:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ Արմեն Գևորգյանը երկրից դուրս գալու մասին միջնորություն է ներկայացրել, սակայն այս պահին այն քննվել չի կարող։

Դիմումը կքննվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 13:00-ին, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ