ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվը
Հայաստանում կրթական և գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերլուծելով առկա իրավիճակը՝ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ՀՀ դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն ըստ պահանջի: Նման հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ–ն` անդրադառնալով ռուսների մեծ ներհոսքին ՀՀ։
«ՀՀ կառավարությունը կարևորում է հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումը: Այդ կապակցությամբ ռուսաստանյան կողմի հետ համագործակցության շրջանակում ԿԳՄՍՆ–ն ակնկալում է ստանալ անհրաժեշտ աջակցություն ՀՀ չափորոշիչներին համապատասխան ռուսերենով դասագրքերի բովանդակությունը մշակելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագիր կազմելու և վերապատրաստման դասընթացներն իրականացնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուսալեզու քաղաքացիներին առանձնահատուկ հետաքրքրում են Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները: Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն Sputnik Արմենիային հայտնել էր, որ փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում ՀՀ դպրոցներում սովորողների թիվն ավելացել է 75–ով։ ԿԳՄՍ նախարարությունից նշել էին նաև, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվն ու առկա տեղերը բավարարում են ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».