Թովմասյանը` Կոպիրկինին․ Եթե Ադրբեջանի սադրանքը ներվի, ամեն պահի կարող է կրկնվել
Արցախի Փառուխ գյուղում ադրբեջանական կողմի սադրանքն առաջին հերթին ռուս խաղաղապահների դեմ է, ինչը, ներվելու դեպքում, ամեն պահի կարող է կրկնվել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Պատգամավորը հանդիպման մանրամասները ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա մարտի 22-ից գտնվել է Արցախում, և երբ ադրբեջանական զինուժը հարձակվել է Փառուխ համայնքի վրա՝ բռնի օկուպացնելով այն, այդ օրը Խրամորթ համայնքում է եղել։ Թովմասյանը Կոպիրկինից շտապ ընդունելություն է խնդրել, որպեսզի ականատեսի աչքերով ներկայացնի իրավիճակը։
«Փոխադարձ արձանագրեցինք այն կարևոր իրողությունը, որ ադրբեջանական զինուժը ռուսական կողմի բանակցություններից հետո դուրս է եկել Փառուխ համայնքից։ Սակայն ընդգծեցի, որ ադրբեջանցի զինվորները դեռ շարունակում են մնալ Քարագլխի լանջերում»,–գրել է Թովմասյանը։
Պատգամավորը Կոպիրկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներ, նույնիսկ ականանետներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, թիրախավորում գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում է գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի հետևանքով ունենք վիրավորներ։
Պատգամավորը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի սահմաններում առկա իրավիճակի վրա. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքի կոնկրետ հատվածներ։
Խոսել են Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների իրավունքներից, որոնցից շատերը Հայաստան կամ երրորդ երկիր վերադառնալու ցանկություն ունեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.