Զոհված զինծառայողների որդիներին և եղբայրներին բանակ չեն տանի, բայց կամավոր կարող են գնալ
ՀՀ ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը` մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին։
Մինչ քվեարկությունը հեղինակը հայտնեց , որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որոնց` զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:
Նախագիծն ընդունվեց միաձայն` 68 կողմ ձայնով։ Ընդդիմությունն այսօրվա նիստին ներկա չէր, հետևաբար չմասնակցեց քվեարկությանը։
«Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»–ը նախապես հայտարարել էին, որ բոյկոտում են ԱԺ քառօրյա նիստերը և մեկնում են Արցախ, Տավուշ, Սյունիք ու Գեղարքունիք` զբաղվելու երկրի առջև ծառացած լուրջ խնդիրների լուծմամբ։
Նախագծի քննարկումների ընթացքում հայտնի էր դարձել, որ 2022-ի ամառային զորակոչին օրենքի շահառու կդառնա 10, ձմեռային զորակոչին՝ 17, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում հնարավոր շահառուների թիվը 52 կլինի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: