Ներկայացվել է ԱՊՀ երկրների զինված ուժերի կապի համատեղ համակարգի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
Ազգային ժողովում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը միանում է 2020 թվականի մայիսի 29-ի Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով միավորել մասնակից պետությունների զինված ուժերում որպես կառավարման տեխնիկական հիմքի կարևորագույն բաղադրիչներ հանդիսացող կապի համակարգի երաշխավորված և արդյունավետ գործառության ապահովման ուղղված ջանքերը։
«Մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի առկայությունը լուծելու է կարևորագույն մի շարք խնդիրներ, ինչպիսիք են ռազմական ոլորտում փոխգործակցության միավորված համակարգերի գործառության ապահովումը, մասնակից պետությունների կապի ազգային ցանցերի և հատուկ նշանակության կապի ցանցերի հետ անհրաժեշտ համատեղելիությունը ապահովումը»,- ասաց Սարգսյանը։
Նախաձեռնության նպատակին և խնդիրներին համապատասխան համաձայնագրով սահմանվում են ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ զարգացման և կատարելագործման մոտեցումները, ազգայի համակարգի զարգացման, ֆինանսավորման և համատեղ միջոցառումների շրջանակները, այդ ուղղությամբ մատակարարումների և համապատասխան սարքավորումների նորոգումների, մասնագետների պատրաստման հարաբերությունները։ «Համաձայնագրի իրագործման գծով կողմերի լիազորված մարմիններ են հանդիսանում պետությունների պաշտպանության նախարարությունները։ Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին միացել է մեկ վերապահմամբ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, ովքեր միացել են համաձայնագրին 2020 թվականի մայիսից հետո»,- նշեց Սարգսյանը։
Պաշտպանության նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ մասնակից պետություններից Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:55
Пограничный переход Астара искусственно созданного Азербайджана с Ираном, который варварский бакинский режим закрыл с 2020 года под предлогом пандемии коронавируса, был открыт вчера вечером. Об этом в своем Telegram-канале написал иранист Вардан Восканян.
-
2025-06-14 12:54
Суд избрал домашний арест мерой пресечения в отношении бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Об этом сообщил его адвокат Ерем Саркисян.
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.