Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ․ ԵԹԵ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԴԱ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՓԼՈՒԶՈՒՄ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փլուզվել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատճառով, որոնք փաստացի չեն ցանկանում այդ ձևաչափի շրջանակներում աշխատել Ռուսաստանի հետ։ Սա բխում է այն դիրքորոշումից, որն այդ երկրները ՌԴ-ի նկատմամբ դրսևորում են Ուկրաինայում հատուկ օպերացիայի մեկնարկից հետո, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Հիմա, երբ պաշտոնական հաղորդագրություն է տարածվում, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, վերահաստատում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելուն իր լիարժեք հավատարմությունը, հետաքրքիր է՝ ո՞ւմ հետ է այդ ձևաչափը գործում։ Եթե Ֆրանսիայի ԱԳՆ-ն նկատի ունի հենց իրենց և ամերիկացիներին, ապա դա արդեն Մինսկի խմբի ֆորմատ չէ։
ՄԽ ֆորմատը մեզ համար պարզ էր արդեն 25 տարուց ոչ պակաս, և գիտեինք, որ համանախագահող երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Հիմա ո՞ւմ են խաբում։ Եթե Ֆրանսիան պատկերացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է, ինչպե՞ս է գործում։ Եթե ՄԽ-ում, ըստ ֆրանսիացիների, չպետք է լինի Ռուսաստանը, ապա դա արդեն ձևաչափի փլուզում է, չկա նման ձևաչափ»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի չգործելը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին, այլև ՀՀ գործող իշխանություններին, որոնց համար այդ կառույցի գործունեությունը բազմաթիվ անհարմարություններ էր ստեղծում։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը խանգարում էր Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանի հետ միակողմանի քաղաքականություն վարելու համար, իսկ այժմ կարող է շատ ազատ անել այն, ինչ ուզում է»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատել Ռուսաստանի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 12:33
Иностранцы, имеющие карту статуса проживания в Армении или справку, подтверждающую законность проживания, отныне смогут идентифицироваться и получить Mobile ID. Соответствующее решение принято 23 апреля на заседании правительства Армении.
-
2025-04-23 12:32
Распространение лжи со стороны правящей партии «Гражданский договор» достигло просто немыслимых масштабов. Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявил 23 апреля оппозиционный депутат, член Республиканской партии Армении Айк Мамиджанян.
-
2025-04-23 12:31
Подписано совместное заявление об установлении отношений всестороннего стратегического партнерства между Азербайджаном и Китаем.
-
2025-04-23 11:44
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News заявление представителя МИД РФ Марии Захаровой о том, что Минская группа ОБСЕ, занимающаяся решением карабахской проблемы, утратила свою актуальность.