Փաշինյանը պնդում է՝ Հայաստանն Արցախից ձեռքերը չի լվացել
Հայաստանն Արցախից ձեռքերը չի լվացել, սակայն մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե դա այդպես չէ։ ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չի կրճատել ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն է ունեցել։
«Այդ լրացուցիչ ծախսերի մի մասն ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծմանը։ Ու այս ֆոնին, երբ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ավարտը ՀՀ կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլդ դրամի ծրագիր, իսկ 2022 թվականի բյուջեով 144 մլդ դրամի ֆինանսվորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է։ Հայաստանը նախկինում երբեք այդքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա»,–ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել։ 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24.7 մլդ դրամով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և 65.8 մլդ դրամով` 2018 թվականի նույն ցուցանիշը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.