«Հրապարակ». ԵՄ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԾ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՎ ԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՍՅՈՒՆԻՔԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով, ԵՄ շրջանակները սոցիալական մեծ ծրագրեր են պատրաստել և գրանտներ են տրամադրելու Սյունիքին. այս մասին նշված է նաև ԵՄ կայքում։ Վերջին օրերին էլ ակտիվ այցեր են կազմակերպվում՝ քննարկում են սոցիալական ծրագրեր, գենդերային հավասարության խնդիրներ։
Սյունիքում են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Լիտվայի դեսպանը, ովքեր հանդիպումներ են ունեցել Սյունիքի քաղհասարակության հետ։ Անցած օրերին նրանք Կապանում էին, Գորիսում, ապա Մեղրի կմեկնեն։
Մեզ ասացին՝ գույքագրում են խնդիրները, որ հասկանան, թե ինչ ծրագրեր իրականացնեն։ Կապանում հանդիպել են Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ, քննարկել կանանց զբաղվածության հարցերը, որոշել են կարի մեքենաներ տրամադրել, որ արտադրություն հիմնեն։ Երեկ ՄԻՊ-ի հետ հանդիպել է նաև «Ծիածան» Առաջնորդների կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, որն ասաց. «Ես առնչվում եմ դեռահասների, երիտասարդության, կանանց հիմնախնդիրների հետ, առաջնային եմ համարում տնտեսական հզորացման խնդիրը, որ կանայք կարողանան ընտանիք պահել... մենք ընդամենը կարիքն ենք արձանագրել...»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.