Փաշինյանը՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման մասին
Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ արդյունքներ չունենա, մեծ է հավանականությունը, որ այն կլճանա. կողմերը պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, հայկական կողմը շարունակում է հենց այդ տրամաբանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին:
Պատգամավորը ընդգծեց՝ հայկական կողմը հստակ նշում է, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, սակայն երբեմն Թուրքիայի բարձրագույն իշխանության հայտարարությունները ընկալում են ստեղծում, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններով, ԼՂ-ի հիմնախնդրով:
«Այո, հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: Մենք այդպես էլ ընկալում ենք, պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ: Մենք նաև միջազգային մեր գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ: Բայց, եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա: Եվ մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հասկանում են բոլոր ռիսկերը, խութերը:
Նա շեշտեց՝ միևնույն ժամանակ այդ տրամաբանությամբ պետք է խոսակցությունը շարունակվի, խոսակցությունը դառնա երկխոսություն:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք բավարա՞ր է գնահատում միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին, կա՞ արդյոք դիմադրություն գործընթացի նկատմամբ, Փաշինյանը դիմադրության մասով բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ միջազգային գործընկերների կողմից տեսնում են լիարժեք աջակցության ցանկություն: «Այլ բան, որ պետք է շատ զգույշ լինել այդ աջակցության գործիքների, ձևերի, չափերի մեջ, որովհետև, այնուամենայնիվ, խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է, և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվել, բայց, իհարկե, այդ հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն միջազգային և տարածաշրջանի համատեքստի համար: Այնպես որ, մենք երկկողմ մակարդակով խոսակցությունը տանելով՝ պետք է օգտվենք նաև միջազգային աջակցությունից»,-եզրափակեց վարչապետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.