Մակրոնը հրաժարվել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները կոչել «ցեղասպանություն»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները կոչել «ցեղասպանություն», նա հորդորել է զգույշ լինել տերմինների օգտագործման հարցում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես զգույշ կլինեի տերմինների առումով, քանի որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են։ Բայց այն, ինչը տեղի է ունենում խելագարություն է, ես միաժամանակ նայում եմ փաստերին»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն Frans 2–ի լրագրողի հարցին, թե կօգտագործի՞ արդյոք «ցեղասպանություն» եզրույթը։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ ինքն ամեն ինչ անում է այս պատերազմը կանգնեցնելու և խաղաղությունը վերադարձնելու համար։ Սակայն վստահ է, որ բանավոր էսկալացիան չի օգնի դրան։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախօրեին առաջին անգամ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները ցեղասպանություն անվանեց։ Ավելի ուշ նա բացատրեց իր դիրքորոշումը` պարզաբանելով, որ «հետզհետե ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացիների գոյության գաղափարը», տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.