Միրզոյան. Բանակցությունների երկկողմ՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափ գոյություն չունի
Իմ և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Որևէ գաղտնիք այնտեղ չկա, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և քննարկել ենք այն, ինչը վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման ադյունքներով: Այն է՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները,ինչպես նաև Հայաստանի և Արդբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության վերաբերյալ Հայաստանի պատկերացումներն ամբողջությամբ մնում են ուժի մեջ. «Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ մինսկի համանախագահության ձևաչափում»:
Ըստ Միրզոյանի՝ Մինսկի խումբը ստեղծելու կոնֆերանսի ժամանակ ընդունված որոշումն ոչ ոք չի չեղարկել:
«Ցավոք ստրտի, համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին բարենպաստ չեն, որ կարողանան երեքով քննարկումներ կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Նա հավաստիացրեց, որ բանակցությունների երկկողմ ձևաչափ գոյություն չունի. «Երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է երկկողմ խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին»,-ասաց Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).