ԱԼԻԵՎԸ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ... ՊՈՒՏԻՆԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես՝ այն մասին, թե որքան դրական են զարգանում Բաքվի հարաբերությունները Եվրամիության հետ։ Ալիևի խոսքերով, ԵՄ-ն ընդունում է Ադրբեջանի դիրքորոշումը 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչը հաստատել են նաև բրյուսելյան բանակցությունները ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:
ԻՆՉՊԵՍ ՆՇԵԼ է ԱԼԻԵՎԸ, ԲՈԼՈՐԸ. Ե՛Վ ԶԼՄ-ՆԵՐԸ, Ե՛Վ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ, Ե՛Վ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ, ՆԿԱՏԵԼ ԵՆ, որ Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարության մեջ ոչ մի բառ չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտության մասին։ Ալիևը գոհունակությամբ ընդգծել է, որ այդպես էլ պետք է լիներ, դա ճիշտ է, քանի որ այդպիսին է Բաքվի դիրքորոշումը. չկա Լեռնային Ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, իսկ Երևանն ընդունում է Բաքվի հինգ սկզբունքները՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր ստորագրելու շրջանակում։ Այլ կերպ ասած, Իլհամ Ալիևը հասկացնել է տալիս, որ Ադրբեջանի մոտեցումներին, որոնք արտացոլված են Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով Շառլ Միշելի հայտարարության մեջ, համամիտ է նաև ինքը՝ Փաշինյանը…
Նկատենք, որ այս օրերին իշխող խմբակցության տղաներն ու աղջիկները ջանք ու եռանդ չեն խնայում, որ համոզեն բոլորին, թե Փաշինյանի բրյուսելյան բանակցությունները պետք է դրական գնահատել։ Նրանց կարելի է հասկանալ, նրանք դեռ չեն ձանձրացել պետական գործիչներ խաղալուց, դեռ ամեն ինչ չեն փլուզել։
Եթե Ալիևն իրավացի է, և Փաշինյանի հետ իրենք գործում են համաձայնեցված ու համակարգված, ապա պետք չէ զարմանալ, որ ընդդիմության պատգամավորներին երեկ չի հաջողվել հատել Արցախի սահմանը։ Այդ այցի դեմ վրդովմունք է արտահայտել ինչպես Երևանի իշխող թիմը, այնպես էլ Բաքուն։ Ռուսական խաղաղապահ զորախմբին ոչինչ չէր մնում, քան ընդունել Երևանի և Բաքվի համաձայնեցված դիրքորոշումն ու խոչընդոտել հայ ընդդիմադիր խորհրդարանականների այցին Արցախ՝ «սադրանքներից խուսափելու համար»։ Եթե ավելի պարզ ասենք՝ Իլհամ Ալիևի, Ջեյհուն Բայրամովի, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի և Հայկ Կոնջորյանի դժգոհությունից խուսափելու համար։ Վերոնշյալ անձինք կարող են իրենց ակտիվում գրանցել քաղաքական այդ հաղթանակը հայկական խորհրդարանական ընդդիմության նկատմամբ։
Իլհամ Ալիևն աչքի է ընկել ևս մեկ՝ ավելի ուշագրավ հայտարարությամբ։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանին կրկին ֆինանսական միջոցներ տրամադրեն սպառազինություն գնելու համար, ապա Բաքվի կողմից դա կգնահատվի որպես ոչ բարեկամական քայլ և իրենք կարձագանքեն համապատասխանաբար... Սա արդեն հարձակում է Մոսկվայի դեմ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին համատեղ ճեպազրույցի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել է, որ հակառակ Հայաստանի արևմտյան գործընկերների դիրքորոշմանը, Մոսկվան մտադիր չէ զոհաբերել իր դաշնակիցների շահերը հանուն աշխարհաքաղաքական խաղերի ու շահաբաժինների, և Մոսկվան կկատարի իր դաշնակցային պարտավորությունները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման առումով: Լավրովը հավելել է նաև, որ ներկայումս աշխատանք է տարվում ռուս-հայկական ներդրումային փաթեթների վրա, որոնք պետք է կոնկրետ բովանդակություն հաղորդեն հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի միջև Մոսկվայում կայանալիք բանակցություններին:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Մոսկվան Հայաստանին վարկ էր տրամադրում զենք գնելու համար։ Չի բացառվում, որ նման մի բան է ծրագրվում նաև հիմա, և հենց այդ գործարքն է մտադիր ձախողել Իլհամ Ալիևը։
Նկատենք, որ Մոսկվայի և Բաքվի արանքով ներկա պահին ակնհայտորեն սև կատու է անցել, ինչի մասին վկայում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության արդեն երկրորդ հայտարարությունը: Բայց, կարծում ենք, Մոսկվայից Հայաստանին տրամադրվող ռազմական վարկի առնչությամբ Ալիևն անհանգստանալու բան առանձնապես չունի։ Նույնիսկ եթե Մոսկվան, հակառակ Ալիևի նախազգուշացումների, պատրաստ է այդպիսի վարկ տրամադրել Երևանին, դժվար թե Փաշինյանը հանդգնի գնալ այդ քայլին Ալիևի խոսքերից հետո։ Հայաստանի վարչապետը բազմիցս ապացուցել է, որ սրտի թրթիռով է վերաբերվում Բաքվից ստացվող ազդանշաններին։
Ընդ որում ակնհայտ է, թե ինչպես կբացատրի Փաշինյանն իր դիրքորոշումը։ Ավելի ճիշտ, ինչպես կբացատրի Փաշինյանի դիրքորոշումը լավ հանգստանալուց հետո Բալիից վերադարձած Ալեն Սիմոնյանը։ ԱԺ նախագահը կասի, թե Փաշինյանը, վտանգելով սեփական կյանքը, վտանգելով նույնիսկ իր ընտանիքի անվտանգությունը, պատրաստ էր վարկ վերցնել Ռուսաստանից՝ նոր սպառազինություն ստանալու համար։ Բայց այդ հերոսական մտադրությունները խափանել է հայկական խորհրդարանական ընդդիմությունը՝ խորհրդարանի ամբիոնին ամրացնելով Արցախի դրոշակը և դրանով իսկ հարուցելով Իլհամ Ալիևի արդար զայրույթը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 13:07
Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала.
-
2025-06-02 12:28
Сегодня в Стамбуле проходит очередной раунд переговоров между Россией и Украиной. В преддверии переговоров Киев провел на территории России массированную атаку дронами-камикадзе, а спецслужбы Украины осуществили ряд диверсионных актов.
-
2025-05-30 10:19
Пашинян не был бы Пашиняном, если бы не воспользовался праздничными мероприятиями в Сардарапате для саморекламы. Поставив по правую руку от себя президента страны, а по левую - спикера парламента, Пашинян поделился с присутствующими другими официальными лицами и представителями силовых структур своими новыми «открытиями».
-
2025-05-29 09:48
После заключения мирного договора, спустя 5 минут, армяне начнут торговать с азербайджанцами. Армяне смогут жить в Баку, а азербайджанцы в Армении, как армяне в Грузии. Автор этих «гениальных» мыслей - спикер парламента РА Ален Симонян. Тот самый, которого некоторые неполиткорректные господа называют человеком из аквариума, напоминая о видеоролике, героем которого был наш спикер в дни, когда большая политика не подозревала о его существовании. Николу Пашиняну стоит обеспокоиться. У него появился достойный конкурент по части… Как бы пополиткорректней выразиться… Не получается. Пусть читатель сам даст характеристику этим мыслям спикера армянского парламента.