Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը 2020 թվականի վերջին և 2021 թվականի ընթացքում ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններն են»,- ասել է Զախարովան։
Ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:
«Ռուսաստանը կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է ԵՄ դերին, ապա այդ թեմայով գնահատականներ է տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ չգիտի` ինչ ճակատագիր կունենա ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.