Последние новости

ԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները․ նախատեսվում է Փաշինյանի ելույթը

Ազգային ժողովում շարունակում է ապրիլի 12-ին մեկնարկած նիստի աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ-ն շարունակում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկումը, որի ավարտին եզրափակիչ ելույթ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ազգային ժողովին կներկայացնի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

Նիստի ընթացքում խորհրդարանը նաև կընտրի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 3 անդամ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին։ Որոշումը պայմանավորված է Արցախին և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ