Զախարովան՝ խաղաղապահների հասցեին ՀՀ իշխանությունների հնչեցրած մեղադրանքների մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ հայ պատգամավորների մուտքը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի թույլ տալու հետ կապված վերջին խնդիրները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։
«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, իրականությանը չեն համապատասխանում։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակը լրացուցիչ սրող քայլերից»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների թույլ չէին տվել մտնել Լեռնային Ղարաբաղ:
«Նշված գործողությունը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ Լաչինի միջանցքով։ Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հավատարիմ մնան դրա տառին ու ոգուն և կատարեն իրենց պարտավորությունները»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.