Последние новости

Թուրքիայում հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել

Ստամբուլի հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել, հայտնում է Persecution-ը։

Ստամբուլի հայկական դպրոցի դարպասներին սվաստիկա են նկարել: Վանդալիզմի ակտ՝ ապրիլի 17-ին Սուրբ Զատիկի և ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի նախապատրաստությունից անմիջապես առաջ:

Ստամբուլի նույն դպրոցը հակահայկական հարձակման էր ենթարկվել 2016 թվականի նոյեմբերին, երբ պատերին գրություններ էին հայտնվել՝ «Մի գիշեր մենք հանկարծ կհայտնվենք Ղարաբաղում»։ Նաև 2016-ին հայկական ճեմարանի պատերն այլանդակվել էին հակահայկական գրաֆիտիներով։ Պատին թողել էին «Կեցցե թուրքական ռասան» և «Տանջել հայերին» գրությունները, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ