Արցախի ԱԺ․ Պահանջում ենք, որ ՀՀ–ն հրաժարվի Արցախի հարցում իր աղետալի դիրքորոշումից
Արցախի ԱԺ պատգամավորները պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։ Պատգամավոր Արթուր Մոսիյանն արտահերթ նիստում ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարությունը։
«Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգային ճանաչված ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցնելու»,– ասված է հայտարարության մեջ։
Ըստ պատգամավորների` Հայաստան–Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։
«Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը այս արդար պայքարում միասնական և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին։ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին կոչ ենք անում չշեղվել Հայաստանի Գերագույն խորհրդի` 1992 թվականի հուլիսի 8–ի որոշման ուղեգծից։ Դիմում ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` իրենց համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։ Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից ջանքեր գործադրել պահպանելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ»,– եզրափակեց Մոսիյանը։
Արցախի ԱԺ-ն հայտարարությունը միաձայն ընդունեց։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.