Միխեև․ Եթե ռուսական բազան չլիներ, Ղարաբաղում պատերազմը Հայաստան կհասներ
Միանգամայն ակնհայտ է, որ եթե Հայաստանում ռուսական բազա չլիներ, Լեռնային Ղարաբաղի պատերազմը, ամենայն հավանականությամբ, կհասներ Հայաստան։ Բացի այդ, կարծում եմ, որ թուրքական զորքերն անմիջականորեն կներգրավվեին այս պատերազմին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։
Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում պանթուրքիստական միավորումներ ստեղծելու փորձին և նույնիսկ՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներխուժմամբ, ապա, նրա խոսքով, Ռուսաստանում այդ նախագծերի վտանգը հասկանում են:
«Մենք չենք պատրաստվում անտեսել սա։ Մենք Թուրքիայի հետ կապված պատրանքներ չունենք. Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում պանթուրքիստական նախագծի զարգացումը մեզ ձեռնտու չէ։ Կասկածներ կան Ղազախստանի վերջին իրադարձությունների կազմակերպմանը Թուրքիայի մասնակցության, Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման փորձերի վերաբերյալ, սակայն ներկա սցենարով Ռուսաստանը կփորձի պահպանել առկա հավասարակշռությունն Անկարայի հետ հարաբերություններում։ Նա մեզ այսօր ձեռնտու չէ:
Թուրքիայի հետ մեր հարաբերությունները միշտ էլ շատ բարդ են եղել, բայց մյուս կողմից կա որոշակի ձևաչափ, մենք չենք կարող դա վերցնել ու մի կողմ նետել:
Անգամ ուկրաինական ճգնաժամի հարցում թուրքերը բավական խորամանկ են, մի խաղ է գնում, որը ցանկացած պահի կարող է այլ ուղղությամբ շրջվել։ Բայց թուրքերն փաստացի ամբողջ ծավալով չեն միացել այն պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը պարտադրում է բոլորին: Երկրորդ պահը. Թուրքիայով գազատար է անցնում, որն այժմ մեզ համար առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։ Գուցե մի օր Թուրքիան նենգորեն օգտվի դրանից, ես դա չեմ բացառում։ Հիմա մի իրավիճակ է, որը պատմականորեն այնքան էլ բնորոշ չէ Թուրքիայի հետ մեր հարաբերություններին, քանի որ մենք բազմիցս պատերազմել են ենք նրանց հետ, և չէինք ցանկանա, որ դա կրկնվեր»,- ընդգծեց փորձագետը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).