Արթուր Մոսիյան․ Ալեն Սիմոնյանը թող պատասխանի էդ հարցին՝ իրենք իրենց ինչի՞ տեղ են դրել
Հայաստանի իշխանություններին հորդորում եմ՝ դադարեցնել այդ ահաբեկությունը, պատերազմով վախեցնելը՝ թե Հայաստանի, թե Արցախի, թե աշխարհասփյուռ ժողովրդին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստին ելույթի ժամանակ ասաց «Հայ Հեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արթուր Մոսիյանը։
Նա պատմեց, որ ամիսներ առաջ ԱՀ ԱԺ պատգամավորները մի շարք հանդիպումներ են ցանկացել ունենալ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատով, սակայն հանձնաժողովը չի կայացել և իրենք ուղևորվել են Երևան, հանդիպել ԱԺ նախագահի և մի քանի պատգամավորների հետ.
«Ես հարց ուղղեցի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասելով, կարգավիճակ ասելով ձեր իշխանությունն ի՞նչ է հասկանում և կարո՞ղ է մի օր ասեք՝ Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը վիրավորված ասաց՝ մեզ ինչի՞ տեղ եք դնում, իհարկե, խոսքը վերաբերում է կամ անկախացմանը կամ Հայաստանին միացմանը, հո չենք ասելու Ադրբեջանի կազմում։ Փաստորեն վարչապետի երեկվա ելույթից և իջեցրած հրահանգի շնորհիվ որոշ պատգամավորների ելույթներից հետո պարզ դարձավ մի պարզ ճշմարտություն, էն ինչ մենք մտածում էինք, դժբախտաբար, դարձավ իրականություն։ Ես հավատացնում եմ, որ այդ տեսակը մեր ժողովրդի մեջ շատ չէ, չի կարող հայ ազգի մեջ այդ տեսակը լինել մեծամասնություն։ Հայաստանի իշխանություններին հորդորում եմ՝ դադարեցնել այդ ահաբեկությունը, պատերազմով վախեցնելը՝ թե Հայաստանի, թե Արցախի, թե աշխարհասփյուռ ժողովրդին»։
Մոսիյանի խոսքով՝ արդեն վերջին պատերազմից հետո թե ՛Փաշինյանը, թե՛ Ալիևը արցախցիների հետ խոսում են նույն լեզվով.
«Նայելով այդ 5 կետերին՝ տեսնում ենք, որ ոչ միայն վտանգվում է մեր բազմահազար զոհերի գնով ձեռք բերված անկախությունը, այլ նաև կետ կա, որ ապագայում Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ պահանջ չի կարող ներկայացնել։ Այս աղետալի քայլով Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը ոչ միայն զրոյացնում են մեր սերունդների, բազմահազար զոհերի, վիրավորների թափած արյան գինը, այլ նաև ապագա սերունդների համար է որոշում՝ այդ կետն ամրագրելով։ Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս նույն հարցը տալ Ալեն Սիմոնյանին, ես կխնդրեի, որ ինքը պատասխաներ այդ հարցին՝ իրենք իրենց ինչի՞ տեղ են դրել, որ մի խմբակով ուզում են որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր թե Արցախում, թե Հայաստանում», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.