Последние новости

Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է ռուբլով

Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումներն իրականացնում է ռուբլով։ Տեղեկությունը РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Որքան ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով:

«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրն արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Ավելի վաղ Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ ռուսական գազի համար վճարումներ կատարելիս Հայաստանին ձեռնտու է անցնել ռուբլու, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ