Խորհրդարանական ընդդիմությունը միացել է Ղարաբաղի խորհրդարանի հայտարարությանը
Մենք միանում ենք Ղարաբաղի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ապրիլի 15-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Պատգամավորի խոսքով՝ շնորհիվ այդ հայտարարության, Հայաստանի և Ղարաբաղի խորհրդարանում փաստորեն հավանություն է տրվել «կոնսենսուս հանած մեկ» սկզբունքին։
«Այլ խոսքով՝ Ղարաբաղը՝ հանձինս իր խորհրդարանի և հայկական խորհրդարանական ընդդիմության, 100 տոկոսով դեմ է այն մոտեցմանը, որը ենթադրում է նրա ներառում Ադրբեջանի կազմում։ Այդ մոտեցումը ներկայացնում են չափազանց լղոզված, տարբեր տեսակի մանիպուլյացիաներ կիրառելով»,- ասել է Թևանյանը։
Խորհրդարանականը հիշեցրել է, որ Հայաստանում գործող իշխանությունները բացահայտ հայտարարել են այն մասին, որ հարցի լուծումը պետք է բավարարի Ղարաբաղի ժողովրդին։ Բայց Ղարաբաղի ժողովուրդը դեմ է նման որոշմանը և Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «կոնսենսուս հանած Նիկոլ Փաշինյան» սկզբունքը վերածվի ամփոփիչ քաղաքական արդյունքի։ Այսինքն՝ այդ բանաձևը պետք է քաղաքական առումով կապիտալիզացվի»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.