Հայկ Մամիջանյան․ Ամեն կերպ անհրաժեշտ է պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը
Անհրաժեշտ է հայկական և արցախյան կողմերի հստակ գնահատականը, որպեսզի վերահաստատվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը։ ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցում այս հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ «Պատիվ ունեմ» դաշինքը իշխանություններին հարցրել է, թե ինչ են անելու, եթե Ուկրաինայի հետ կապված գործընթացների հետևանքով Ռուսաստանը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։
«Բնականաբար, Ռուսաստանը եղել է, կա և շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը։ Ռուսական կողմի հետ աշխատելու ձևաչափերն այստեղ փոփոխելի են, բայց այնուամենայնիվ, քանի դեռ արցախյան հիմնախնդրի հարցում հստակ, նույնչափ հայանպաստ ձևաչափ չկա, ամեն կերպ անհրաժեշտ է պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, գործունեությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ նշանակելուն` Մամիջանյանը նշեց, որ այդ նշանակումը կանխատեսելի էր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.