Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԴԱ
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը գնահատել է չափազանց կարևոր քաղաքական հայտարարություն։
Նա մեջբերել է հայտարարության հետևյալ հատվածը. «Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից...։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։ Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին»։
Այնուհետև Վ. Գեղամյանը գրել է. «Այսքանից հետո բոլոր այն քաղաքական, հասարակական խմբերն ու անհատները, որոնք հայտարարում են, որ սատարում են Արցախի հայկականությունը, պարտավոր են գործով ապացուցել դա և հեռացնեն դե ֆակտո թուրքամետ իշխանություններին, որը Արցախը և Հայաստանի պետականությունը փրկելու միակ իրական ճանապարհն է։
Ցանկացած այլ քայլ, նախագիծ, ծրագիր, քննարկում, որը չի դնում դավաճան իշխանության հեռացումը որպես նպատակ, շեղում է հայկական օրակարգից և նպաստում է Հայաստանի թուրքացմանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.