Շարմազանով․ Կորցնենք Արցախը՝ կորցնելու ենք Հայաստանը
Արցախի ԱԺ-ի կողմից նախօրեին ընդունված հայտարարությունը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ, պատմական է։
«Ես համարում եմ, որ 1988 թվականի փետրվարի 20-ի հայտարարության կամ որոշման (ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով ՀՀ և Ադրբեջանի ԳԽ-ներին դիմելու որոշումը-խմբ․) նման մի որոշում է ընդունվել երեկ, որովհետև այս պահին մենք ապրում ենք Արցախի, հայ ժողովրդի համար ամենավճռական ժամանակաշրջանը», - նշել է Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների բոլոր պատգամավորներն իրենց ընդվզումն են հայտնում Հայաստանի գործող իշխանությունների հակապետական քաղաքականությանը և իրենց հավատարմությունն են հռչակում 88-ի շարժման իդեալներին։
«Հայաստանում կապիտուլյանտ ռեժիմի որոշ սպասարկուներ փորձում են ներկայացնել, թե սա արցախցիների խնդիրն է՝ «120 000–ի պատճառով հո 3 միլիոնը չեն տուժելու», «Արցախը պահելու համար հո Հայաստանի անկախությունը վտանգի տակ չենք դնելու» ․․․ Այդ անհեթեթ խոսակցությունները վարողներին, թուրքական օրակարգը սպասարկողներին ասեմ, որ սա Արցախի հարցը չէ, սա Հայկական հարցի արցախյան դրսևորումն է։ Արցախի 30-ամյա պայքարը հայ ժողովրդին տվել է մեջքն ուղղելու հնարավորություն, արժանապատվություն։ Սա ոչ միայն ինքնորոշման իրավունքի իրացման հարց է կամ միայն Արցախի անվտանգության հարց։ Հերիք է՝ ամեն ինչ գցեք արցախցիների գրպանը։ Մոնթե՞ն էր Արցախից, Լեոնի՞դն էր Արցախից, Խաչատուրո՞վն էր Արցախից, Վազգեն Սարգսյա՞նն էր Արցախից, Վահան Զատիկյա՞նն էր Արցախից ․․․ ո՞ր մեկին ասեմ, ո՞ր մեկին թողնեմ։ Սա համազգային հարց է, սա արժանապատվության հարց է։ Դուք պատկերացնու՞մ եք՝ Հայրենական պատերազմի ժամանակ Ստալինգրադի ճակատամարտում միայն Ստալինգրադի բնակիչները կռվեին կամ Սարդարապատի ճակատամարտում միայն Սարդարապատի բնակիչները կռվեին։ Այդ ի՞նչ հիմար մտածելակերպ է։ Կորցնենք Արցախը՝ կորցնելու ենք Հայաստանը», - շեշտել է Էդուարդ Շարմազանովը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.