Последние новости

Ադրբեջանում երկրաշարժ է եղել. ցնցումները զգացել են ՀՀ Տավուշի մարզում

Այսօր Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է եղել, որը զգացել են նաև ՀՀ Տավուշի մարզի որոշ բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ