Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾԵԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԼԱՑԴԱՐՄԻ
Փաշինյանի հայտարարությունը նոր էջ բացեց Հայաստանի պատմության մեջ, հին պատկերացումներն ու ձևաչափերն այլևս չկան։ Նման հրեշավոր հայտարարություններից հետո նա չի կարող շարունակել զբաղեցնել երկրի ղեկավարի աթոռը, Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Սակայն առանց հետագա քայլերի մասին պատկերացնելու անհնար է փոփոխությունների հասնել, ժողովրդին պետք է ցույց տալ ապագան։ Այս մասին ապրիլի 15-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իշխող խմբակցության պատգամավորների ծափահարությունները ցույց են տալիս, որ նրանք ստորագրում են Փաշինյանի ելույթի տակ, որից հետո կորցրել են երկրի համար օրենքներ ընդունելու բարոյական իրավունքը։
«Եթե Փաշինյանի արտահայտած դրույթներն իրականություն դառնան, Հայաստանը կդառնա հիմնական հակառուսական պլացդարմ։ Ռուսաստանը դա պետք է լավ հասկանա։ Պատահական չէ այն հակառուսական քարոզչությունը, որ տարվում է ռուսական զորախմբի դեմ»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա նկատեց, որ Փաշինյանի հեռանալը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանի համար ավտոմատ կերպով բարենպաստ որոշումներ կկայացվեն։
«Լավ է, եթե մեզ հաջողվի խուսափել վատագույնից։ Նախ պետք է փոխել այն նարատիվը, որ Նիկոլը խաղաղություն է, իսկ մնացածը՝ պատերազմ։ Այս նարատիվի գոյությունը համարում եմ քաղաքական ուժերի ամենամեծ ձախողումը, որոնք նոյեմբերի 9-ից հետո չկարողացան փոխել այս իրավիճակը։ Հայաստանի վերականգնման համար գաղափարներ չձևակերպվեցին։ Ակցիաներ, հանրահավաքներ, գործադուլներ․ ամեն ինչ արվեց, բացի այլընտրանք նշելուց։
«Այն ուժը, որը տարավ դեպի պատերազմ, հանգեցրեց պարտությունների և զոհերի, այժմ խոսում է խաղաղության գաղափարի մասին։ Սա աբսուրդ է։ Դրա մեղքն առաջին հերթին քաղաքական ուժերինն է։
Նիկոլը զիջումների միջոցով չի գնում խաղաղության, նա ուղղակիորեն մեզ տանում է դեպի պատերազմ, և նրա հեռանալը պետք է լինի արժանի խաղաղություն ապահովելու ունակ ուժերի գալու երաշխիք։ Ցանկացած այլ բանաձև երկրում քաոսի կբերի։ Սա շատ բարդ խնդիր է»,-ընդգծեց փորձագետը։
Նա հիշեցրեց, որ 30 տարի Հայաստանում իշխանությունները պայքարել են անցյալի դեմ։
«Սա նույնպես աբսուրդ է։ Անցյալի նկարագրությունը լուծում չէ, պետք է պայքարել ոչ թե անցյալի դեմ, այլ ապագայի համար։ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, Կազանը և այլն․ այս ամենն անցյալում է։ Հիմա անձնական հարցերը լուծելու ժամանակը չէ, պետությունը սրընթաց դեգրադացվում է»,-ասաց Հովհաննիսյանը։
Նախկին պատգամավորն առաջարկեց մարդասիրական խոշոր ծրագիր իրականացնել «Խաղաղ Արցախ» կարգախոսով, որը կարող է բարձրացնել վստահությունն Արցախի ապագայի նկատմամբ։
«Քանի դեռ Ռուսաստանն ուժեղ է, Ադրբեջանը լայնածավալ արկածախնդրության չի գնա, և մենք պետք է օգտվենք դրանից և ամրապնդենք խաղաղ կյանքն Արցախում»,-եզրափակեց փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».