Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ապրիլի 15-ին տեղի են ունեցել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոնի բացմանը նվիրված միջոցառումը և Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ-ն, բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը. «Այսօր մեզ համար իրապես պատվավոր օր է, քանի որ ԵՊՀ-ում է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին անվանակոչված է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը: Մենք միշտ ընդգծել ենք գիտնականի դերի կարևորությունը, և այսօր էլ, ի դեմս Յուրի Հովհաննիսյանի, ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ գիտնականը հասարակության էլիտան է»:
ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով կոչում շնորհելու որոշմանը, նշել է. «Երբ նախաձեռնեցինք ԵՊՀ-ում միացյալ գիտահետազոտական կենտրոն բացելու գործընթացը և տեղեկացանք, որ Յուրի Հովհաննիսյանը գալու է Հայաստան, իմ կողմից ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին առաջարկ եղավ Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու վերաբերյալ, ինչին ԳԽ անդամները միաձայն կողմ արտահայտվեցին»:
Ըստ աղբյուրի՝ պՊատվավոր պրոֆեսորի կոչում ստանալուց հետո Յուրի Հովհաննիսյանը անդրադարձել է Մենդելեևի աղյուսակում իր ղեկավարությամբ հայտնաբերված 112-118 տարրերի անվանակոչմանը՝ նշելով, որ 118-րդ տարրը սկզբնապես ցանկացել է անվանակոչել «Armenia», սակայն հնարավոր չի եղել, քանի որ Ar քիմիական տարրն արդեն կար աղյուսակում:
«Մնացյալ ներկաները նույնպես շնորհավորեցին արդեն իսկ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորին:
Հանդիսավոր արարողության ավարտին ԵՊՀ-ի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև եռակողմ համաձայնագիր կնքվեց ՝ համաձայն որի ԵՊՀ-ում բացվելու է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարևորելով կենտրոնի դերը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է. ‹‹ԵՊՀ-ն երկար տարիներ շատ ակտիվ համագործակցություն է ունեցել Դուբնայի գիտահետազոտական կենտրոնի հետ: Ֆիզիկայի տարբեր ճյուղերի հետազոտողներ պարբերաբար այցելում են Դուբնա, մասնակից դառնում կատարվող աշխատանքներին և նպաստում համագործակցության ամրապնդմանը: Սա կարևոր է առհասարակ ֆիզիկայի ոլորտի և մասնավորապես ԵՊՀ-ի համար», տեղեկացնում է A1Plus.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.