ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԲԱՑԵՆ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՅՐՎԱԾ ՏԱՃԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՍԱՐԿՈՖԱԳԸ
Ֆրանսիացի հնագետները հայտարարել են, որ որոշում է կայացվել բացել Աստվածամոր տաճարի նկուղներում հայտնաբերված կապարի սարկոֆագը, որն ունի մարդու ձև, որից հետո Թուլուզի դատաբժշկական փորձագետները կուսումնասիրեն դրա պարունակությունը, կորոշեն կմախքի ներկա վիճակը, սեռը, մահվան հնարավոր պատճառը, կվերցնեն ԴՆԹ նմուշներ և կճշտեն տարիքը ռադիոածխածնային թվագրման միջոցով: Այդ որոշման մասին, ըստ The Guardian թերթի, հայտարարել են INRAP հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները։
Սարկոֆագը, որը, հավանաբար, թվագրվում է 14-րդ դարով, հայտնաբերվել է Աստվածամոր տաճարի տակ՝ 2019թ․ ավերիչ հրդեհից հետո շենքի վերանորոգման աշխատանքների ժամանակ: Ըստ երևույթին, մարդակերպ դագաղը պատրաստվել է բարձրաստիճան պաշտոնյայի համար 14-րդ դարի սկզբին, այսինքն՝ հենց տաճարի կառուցումից մեկ դար անց:
Սարկոֆագի ներսը նայելու համար, որը դեֆորմացվել է հողի ծանրաբեռնվածությունից և այն սեղմող քարերից, փորձագետները փորձել են օգտագործել էնդոսկոպիկ մինի տեսախցիկ, սակայն դա բավարար չէր գտածոն ամբողջությամբ ուսումնասիրելու համար:
Միայն հնարավոր է եղել պարզել կմախքի վերին մասը, կտորները, մազերը, բարձը և մի շարք դեռևս չպարզված առարկաներ։ Հնագետները նշում են միջնադարյան եվրոպական հուղարկավորման չափազանց անսովոր ձև: INRAP-ի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ սարկոֆագի պարունակությունն ուսումնասիրելուց հետո կդիտարկվի տաճարում դրա «վերահուղարկավորման» հնարավորությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-07-06 19:0938
Более шести тысяч случаев заражения оспой обезьян выявлено в 58 странах мира. Комитет Всемирной организации здравоохранения (ВОЗ) в этом месяце может провести заседание для обсуждения мер по борьбе с распространением заболевания, сообщил генеральный директор ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2022-07-06 19:0842
Случаи заболевания тропической лихорадкой в Грузии не завезены, причиной заражения могут быть москиты, которые разводятся на заводе на базе центра Лугара под Тбилиси, считают грузинские ученые.
-
2022-07-06 19:0446
Генеральный директор Всемирной организации здравоохранения (ВОЗ) Тедрос Адханом Гебрейесус сообщил о 30%-м росте случаев заражения коронавирусом в мире за последние две недели.
-
2022-07-06 18:5950
В Степанакерте состоялась презентация книги «Арцахский вопрос и внешняя политика Республики Арцах», подготовленной министерством иностранных дел Республики Арцах.