Последние новости

Զելենսկին հայտարարել է հակամարտության սրման սկզբից մոտ 3000 ուկրաինացի զինվորի մահվան մասին

Զելենսկին հայտարարել է հակամարտության սրման սկզբից մոտ 3000 ուկրաինացի զինվորի մահվան մասին: CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաները գնահատում են, որ 2500-ից 3000 ուկրաինացի զինվոր է զոհվել, ընդ որում, «ռուս զինվորների զոհերի թիվը 19.000-ից մինչև 20.000 է»:

Զելենսկու խոսքով՝ մոտ 10 հազար ուկրաինացի զինվոր վիրավորվել է, և «դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա»։ Նա նշել է, որ քաղաքացիական զոհերի թիվը շատ ավելի դժվար է հաշվել։

«Շատ դժվար է խոսել խաղաղ բնակիչների մասին, քանի որ մեր երկրի հարավը, որտեղ արգելափակված են մեր երկրի քաղաքներն ու գյուղերը՝ Խերսոնը, Բերդյանսկը, ապա՝ դեպի արևելք՝ Մարիուպոլը, և արևելքում գտնվող հատվածը, որտեղ Վոլնովախան է, մենք պարզապես չգիտենք, թե քանի մարդ է զոհվել այդ արգելափակված գոտում»,- ասել է Զելենսկին, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ