«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԸ, ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԱՐԲԵՐ ՀԱՅԵՐԵՆՆԵՐՈՎ ԵՆ ԽՈՍՈՒՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ բրիֆինգի ժամանակ, ասել է. «Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը»։ Հերթական անգամ, փաստորեն, գործ ունենք վատ մանիպուլյացիայի հետ, որովհետև Արցախի խորհրդարանում հասկացել են այն, ինչ ասել է վարչապետը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ ցանկանում է հաճոյանալ միջազգային հանրությանը։ Եվ սա ասվեց բոլոր տողատակրով:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա: Վարչապետի թիմակիցներն էլ՝ արտաքին հարցերով պատասխանատուները, երկար ժամանակ աշխատել են Նիկոլ Փաշինյանի ելույթի վրա: Ու եթե ըստ Էդուարդ Աղաջանյանի, տարընկալում կա, հետևաբար Փաշինյանի ամբողջ թիմին Արցախի ողջ խորհրդարանը լավ չի հասկացել: Սա թերևս նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, Արցախի ժողովուրդը և Հայաստանի ժողովուրդը խոսում են տարբեր հայերեններով:
Ըստ էության, իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի կազմում, որովհետև նշաձող ցածրացնելը դա է նշանակում, իսկ արցախցին էլ համաձայն չէ այս որոշմանը և պահանջում է Նիկոլ Փաշինյանից, որպեսզի տեր կանգնի Արցախին և լինի Արցախի երաշխավորը, ինչպես ամրագրված է ՀՀ պետական փաստաթղթերում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 13:02
В Армении спустя 27 лет раскрыто убийство замминистра обороны Ваграма Хорхоруни. Об этом сообщает Следственный комитет.
-
2025-07-18 13:00
Министр экономики Армении Геворк Папоян обратился к грузинской стороне с просьбой назначить должностное лицо для обеспечения коммуникации. Об этом пишет газета «Грапарак», ссылаясь на собственные источники.
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:50
Настоятель армянского храма Святого Всеспасителя (Сурб Аменапркич) в Нижнем Новгороде, иерей Себеос Галачян объяснил, почему не разрешил депутату парламента Армении (фракция "Гражданский договор") Нареку Григоряну быть крестным отцом при крещении ребенка.