Սերգեյ Կոպիրկին․ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24news.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից։
«Ես չէի ասի, որ Ռուսաստանը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Մենք այս ձևաչափին միշտ աջակցել ենք, ակտիվ աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ հրաժարվում ենք դրանից։ Ինչպես ասաց մեր նախարարը, խնդիրը կապված է Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ։ Այստեղ հարցը պետք է Ռուսաստանին չուղղել»,– ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով` Մինսկի խմբում համատեղ աշխատանքի նկատմամբ մոտեցումը նույնական է այն մոտեցմանը, որը դրսևորում է Արևմուտքը ՌԴ-ի մասնակցությամբ այլ ձևաչափերին, այդ թվում և այն հարցերում, որոնք կապված են ճգնաժամային իրավիճակների լուծման հետ։ Այսինքն` նրանց հավակնությունների, աշխարհաքաղաքական շահերի պատճառով քանդվում են այն մեխանիզմները, միջազգային ձևաչափերը, որոնք ծառայում էին աշխարհի տարբեր երկրներում անվտանգության բարձրացմանը։
«Ցավալի է, որ խաղաղությունն ու անվտանգությունը, տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի շահերը զոհ են գնում աշխարհաքաղաքական և այլ շահերի»,– ասել է դեսպանը։
Հարցին, թե այս ձևաչափն ապագա ունի՞, ՌԴ դեսպանն առաջարկել է հարցը տալ նրանց, ովքեր արգելափակել են աշխատանքը Մինսկի խմբի, քանի որ ՌԴ–ն երբեք չի հրաժարվել այս ձևաչափից և ակտիվ աշխատել է այնտեղ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.