Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԳՈՐԾԵՐՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Ծանր վիրավորանքի հոդվածով քրեական գործերը հարուցվում են ոչ թե տուժող կողմի բողոքի հիման վրա, այլ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի կամ ոստիկանության ինչ-որ ստորաբաժանման ղեկավար գրության հիման վրա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քրեական գործ է հարուցվում, և որևէ մեկն այդ մարդկանց չի հարցնում՝ դուք վիրավորել եք գրառումից, թե՝ ոչ։ Մինչդեռ վիրավորանքի հարցում ամեն ինչ շատ սուբյեկտիվ է, չկան հստակ չափորոշիչներ, ամեն ինչ կախված է մարդու ընկալումից։ Իսկ այս դեպքում Ոստիկանությունն է որոշում՝ անձը վիրավորված է, թե՝ ոչ։ Մեկ այլ աբսուրդ է, որ Հայաստանի օրենսգիրքը տարածում են արտերկրում արված գրառումների վրա»,- նշեց Մելիքյանը։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ գործն այլ կերպ է ընթանում, եթե գրառումն իշխանական ներկայացուցչի չի վերաբերում։
«Եթե քրեական գործ է հարուցվում է, ի տարբերություն ՔՊ-ականների, մարդուն կանչում են հարցաքննության, տուժող են ճանաչում, հետո ասում են՝ չգտանք, թե ով էր, և քրեական վարույթը կասեցվում է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ծանր վիրավորանքի հոդվածը հատուկ ստեղծվել է միայն իշխանության ներկայացուցիչների համար։
«Հարուցված քրեական գործերն առաջնահերթ վերաբերում են Նիկոլ Փաշինյանին, այնուհետև վարույթն իրականացնող մարմնի ձևակերպմամբ՝ ականավոր ռազմական գործիչ Գագիկ Մելքոնյանին ու Ալեն Սիմոնյանին, հետո ՔՊ-ական այլ պատգամավորների»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.