Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել. Արամ Ա կաթողիկոսը իր մտահոգությունն է հայտնել
Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:
«Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո մեր ժողովրդով չենք կարող անտարբեր եւ լուռ մնալ, Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք: Խաղաղությունը, անկախությունը եւ արդարությունը աստվածատուր արժեքներ եւ իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել եւ ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել եւ ստղծագործել է: Այսօր Հայաստանը հույժ տագնապների դիմաց գտնվի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել »,-ասել է նա:
Նշենք, որ Արցախի շուրջ ծավալված իրադաձություններին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի իր պատգամում անդրադարձել է նաեւ Հայաստանի կաթողիկոսը եւ ասել, որ պիտի ճանաչվի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:28
Пакистан продает Азербайджану 40 истребителей четвертого поколения JF-17 Thunder, что является крупным военным шагом, который, несомненно, расстроит соседнюю Армению, пишет Forbes.
-
2025-06-09 12:41
Председатель Комитета государственных доходов Армении Эдуард Акопян на совместных заседаниях постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» объяснил, почему Зангезурский медно-молибденовый комбинат не попал в список 1000 крупнейших налогоплательщиков республики в первом квартале 2025 года.
-
2025-06-09 12:40
Президента Арцаха Самвела Шахраманяна снова вызвали в Следственный комитет(СК). В данный момент Шахраманян находится в здании СК, где проходит его допрос.
-
2025-06-09 12:38
Таможенные органы в Армении в 2024 году собрали примерно на 15% меньше налогов и пошлин. Об этом заявил в парламенте председатель Комитета госдоходов Армении Эдуард Акопян на обсуждении отчета о выполнении госбюджета за прошлый год.