Հույս ունեմ՝ հայկական կողմից բանակցողները կհասկանան, որ հնարավոր չէ Արցախի ժողովրդին դարձնել օբյեկտ․ Գեղամ Ստեփանյան
Եթե անգամ կայացվի այնպիսի որոշում, որը չի բխի Արցախի շահերից, թե հասարակությունը, թե ընտրված իշխանությունը կբոյկոտեն այն։ Այս մասին NEWS.am-ի՝ «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։
«Ես հույս ունեմ, որ հայկական կողմից բանակցողները կհասկանան, որ հնարավոր չէ Արցախի ժողովրդին ուղղակի դարձնել օբյեկտ, հաշվի չառնել նրա կարծիքը եւ գնալ ու բանակցել մի բան, որն ուղղակի անընդունելի է այն մարդկանց համար, հանուն որոնց բանակցում է։ Եթե անգամ մենք հասնենք դրան, ես վստահ եմ, որ թե Արցախի բնակիչները, թե ընտրված իշխանությունը բոյկոտելու են, չեն ընդունելու նման որոշում։ Այստեղ հարցը նորից տարվելու է միջազգային հարթակ, եւ եթե նման բան լինի ապա Արցախի ժողովուրդը ստիպված կլինի ինքն իր անունից բանակցելու։ Ի վերջո, խոսքը 100 հազարից ավելի մարդկանց մասին է, որոնց ճակատագիրը մեկ ստորագրությամբ չպետք է որոշեն ոչ Հայաստանը, ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ առավել եւս Ադրբեջանը»,- ընդգծեց Գեղամ Ստեփանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.