Երկկողմ փաստաթուղթ է ստորագրվելու. Վանեցյանը` Փաշինյանի մոսկովյան այցի մասին
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի տեղեկություններով` վաղը Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ինչ-ինչ պայմանագիր է կքնվելու։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի վաչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կարտարելիք այցից։
Հայտնել էինք, որ երեկ Վանեցյանն Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին էր դիմել՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նա գիշերն Ազատության հրապարակում է անցկացրել։
«Գիտեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փաստաթուղթ պետք է ստորագրվի, որը երկկողմ հարաբերություններին է վերաբերում»,-ասաց Վանեցյանը։
Նա ասաց, որ Փաշինյանից որևէ լավ սպասելիք չունի` միաժամանակ հերքելով լուրերը, թե բողոքի ակցիա է սկսել Ռուսաստանից վերադառնալուց հետո։ Վանեցյանը վստահեցնում է` ակցիան նախաձեռնել է վարչապետի` Աժ-ում հնչեցրած ելույթից հետո։
Ինչ վերաբերում է գիշերն Ազատության հրապարակում եղած իրավիճակին, Վանեցյանը նշեց, որ մարդկանց շատ ինտենսիվ հոսք է եղել, նրանց մի մասը գիշերել է այնտեղ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է եղել, որևէ միջադեպ չի եղել։ Վանեցյանը նշեց, որ մեծ քանակությամբ ոստիկաններ են եղել գիշերն այնտեղ և մինչև հիմա էլ կան։
«Ես այստեղ եմ լինելու այսօր, վաղը և՝ որքան պետք լինի։ Համոզված եմ, որ մեր շուրջօրյա բողոքի ակցիան կբերի մի իրավիճակի, երբ քաղաքացիները կհասկանան, թե իրապես ինչ է կատարվում երկրում, և կմիանան մեզ։ Մեր հիմնական նպատակն անվտանգ, ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը չխախտած մեծ հայրենիք ունենալն է` խոսքը ՀՀ-ի և Արցախի մասին է։ Իսկ դրան հասնելու համար ունենք մեկ միջոց` պարտությունների չընդհատվող անիվը կասեցնել և Նիկոլ Փաշինյանին հեռացնել»,- ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր` ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ է ապրիլին նախատեսված իր այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև Փաշինյանի այցի օրը` ապրիլի 19։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-05 15:34
Число погибших в результате разрушительного землетрясения в Мьянме возросло до 3354 человек, 4850 получили ранения и 220 пропали без вести, сообщает Reuters.
-
2025-04-05 15:32
Арман Овакимян, ранее возглавлявший медцентр "Сурб Григор Лусаворич", и Нарек Манукян, экс-директор Национального центра онкологии им. В.А. Фанарджяна, являются высококвалифицированными специалистами и достойно справлялись с поставленными перед ними задачами. Об этом в беседе с Sputnik Армения заявил директор медцентра "Измирлян" Армен Чарчян.
-
2025-04-05 15:30
Для освобождения наших заложников, удерживаемых в Баку, должна была вестись энергичная работа в сфере парламентской дипломатии. С таким заявлением выступила инициатива «Айакве».
-
2025-04-05 15:28
Министерство обороны Армении предупреждает о распространении подозрительных Telegram-каналов.