«Հայաստան» դաշինքն ունի գործողությունների ծրագիր. Վարդևանյան
«Հայաստան» դաշինքը հանուն Արցախի և Հայաստանի պայքարելու համար ունի գործողությունների հստակ ծրագիր, որի մանրամասներն առաջիկայում կներկայացվեն։ Լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց Ազատության հրապարակ եկած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հույս ունեմ, որ մեր հայրենակիցներն այդ մասով մի փոքր կհամբերեն։ Այժմ այնպիսի ժամանակաշրջան է, որ մեր գործողությունները պետք է հստակ ծրագրավորված ու համակարգված լինեն։ Կարևորում եմ ապակենտրոն գործողությունները, իր ձևով և բովանդակցությամբ ցանցային պայքարը, որի դրսևորումներից մեկն իրականացնում է պարոն Վանեցյանը»,- նշեց պատգամավորը։
Նա կոչ արեց բնակչությանը զարթնել, վեր կենալ ու դուրս գալ թմբիրից, քանի որ հուսահատվելով, նեղվելով` այս իրավիճակից դուրս գալ հնարավոր չի լինի։
«Պետք է միասնական լինենք, համախմբվենք ու կհասնենք մեր արդյունքին»,- շեշտեց Վարդևանյանը։
Հարցին, թե ինչ ակնկալիք ունի Մոսկվա կատարվելիք այցից, պատգամավորն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի, թե՛ միջազգային այցերից, թե՛ առհասարակ նրա գործողություններից որևէ դրական ակնկալիք չի ունեցել, չունի, հակառակը` մշտապես տագնապի զգացում ունի։
Վարդևանյանը կարծում է, որ քաղաքացիների մի մասը չի գիտակցում, թե որքան լուրջ է իրավիճակը և չի հասկանում հակառակորդի հավակնությունները, դրա համար էլ չի միանում բողոքի շարժմանը: Մյուս մասն էլ չի հասկանում, թե ինչով կարող է օգնել, սակայն այս պայմաններում շատ կարևոր է նման ակցիաներին յուրաքանչյուրի ներկայությունը։
«Հակառակորդի հավակնություններն օրեցօր աճում են, արդեն խոսվում է Երևանի և Սևանի մասին, իսկ Հայաստանում իշխանության մեջ գտնվողները պատրաստ են սպասել և զիջել ամեն ինչ, միայն թե խաղաղություն լինի։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Եկել է նվաստացման այդ քաղաքականության վերջը»,- նշեց քաղաքական գործիչը։
Նա կոչ արեց քաղաքացիներին գալ բողոքի ակցիայի, քանի որ կարծում է, որ այս անգամ բոլոր գործողությունները հեռանկարային են և կհանգեցնեն կոնկրետ արդյունքների:
Երկկողմ փաստաթուղթ է ստորագրվելու. Վանեցյանը` Փաշինյանի մոսկովյան այցի մասին
Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին դիմեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Այսօրվանից նրան են միացել 44-օրյա պատերազմի երկու մասնակիցներ` Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.